Հայկական իրականության ներկա վիճակում, երբ օրենսդիր մարմնի իշխող մեծամասնությունը տարիներով անհաղորդ է երկրի հետ կատարվող կործանարար անկմանը և կուրորեն պաշտպանում է այդ ընթացքն առաջնորդող իր քաղաքական ղեկավարին, որքանով էլ ցավալի, բայց նման պայմաններում օրակարգ բերված իմպիչմենթը ոչ այլ ինչ է, քան սոսկ մկանների անարդյունք ցուցադրում:
Նիկոլի Հայաստանում անվստահության գործընթաց սկսելն ու իրականացնելն անարդյունք է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հավաքական ընդդիմությունը, ներիշխանական ճակատում ճեղքեր փնտրելու փոխարեն, զբաղված է սեփական թևերի բևեռացմամբ:
Քաղաքակիրթ հասարակությունների պարագայում իմպիչմենթը ենթադրում է ոչ միայն ընդդիմության կողմից ներկայացվող միակողմանի պահանջ (անգամ, եթե այն վայելում է բազմահազար զանգվածների համակրանքն ու աջակցությունը), այլ նաև իշխող ուժի շարքերում առկա հակասություններ:
Հ.Գ. Արցախը երբեք չէինք կորցնի, եթե թշնամին ապավիներ միայն զենքի ուժին, այլ ոչ՝ նաև օգտվեր մեր ներքին հակասություններից:
Սենոր Հասրաթյան